Վարդան Արամյանը վայր է դրել ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

«...հույս ունենալով, որ նոր կառավարությունը կշարունակի արդյունավետ լուծումներ գտնել»:
vardan-aramyan

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը վայր է դնում իր լիազորությունները։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ Գրառման մեջ ասվում է.

«Վայր եմ դնում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները՝ հույս ունենալով, որ նոր կառավարությունը կշարունակի արդյունավետ լուծումներ գտնել մեր երկիրն առավել բարեկեցիկ ու տնտեսապես կայուն դարձնելու բարդ և պատասխանատու գործում:

Շնորհակալ եմ ՀՀ ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին՝ նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրենց օպերատիվ և անաչառ լուսաբանման համար: Շնորհակալ եմ նաև բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնին էր 2016 թվականի սեպտեմբերի 20-ից:

 

*

*