14:22 - 13.06.2018
1223 Դիտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 11-ի որոշմամբ՝ Հռիփսիմե Գրիգորյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ։
Վարչապետի այլ որոշումներով՝ Սմբատ Սաիյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, Իրինա Ղափլանյանը՝ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ, Վարազդատ Կարապետյանը՝ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով, Հայկ Այվազյանը՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար: