Վարչապետ Փաշինյանն ընդունել է կոնգրեսական Ֆրանկ Փալոնին

Վարչապետը ողջունել է կոնգրեսականի այցը Հայաստան և Արցախ
pashinyan-palon

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնին:

Վարչապետը ողջունել է կոնգրեսականի այցը Հայաստան և Արցախ ու վստահություն հայտնել, որ այս այցն էլ ավելի կամրապնդի պարոն Փալոնի կապը հայ ժողովրդի հետ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել կոնգրեսականի գործունեությունը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, հայկական հիմնախնդիրների բարձրաձայնման գործում:

Վարչապետն անդրադարձել է նաև Կալիֆորնիա կատարած իր այցին և վստահություն հայտնել, որ այն նոր թափ կհաղորդի մեր երկրի և ԱՄՆ խոշորագույն նահանգներից մեկի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին, դրա իրականացման գործում ԱՄՆ կառավարության հետ գործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

*

*