Նշանակվել է վարչապետի օգնական

Նախկին օգնական Վարուժան Ներսեսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան:
karavarutyun-1

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի օգնական:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հրաչյա Թաշչյանը մինչ այս զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, այնուհետև դիվանագիտական առաքելություն իրականացրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում:

ՀՀ վարչապետի արդեն նախկին օգնական Վարուժան Ներսեսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան:

*

*