Վարչապետը երկու նոր օգնական ունի, մեկն իր սանիկն է

Նոր օգանկաններն են Աշոտ Մարգարյանը եւ Նարեկ Ադոնցը:
ognakanner
Նկարում՝ ձախից՝ Աշոտ Մարգարյան, Նարեկ Ադոնց

Վարչապետ Կարեն Կարապետյանը երկու նոր օգանկաններ ունի՝ Աշոտ Մարգարյան, Նարեկ Ադոնց:

Աշոտ Մարգարյանը մինչ այս նշանակումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի օգնականն էր: Կրթություն ստացել է Երեւանի պետական համալսարանում, Լոնդոնի Համալսարանական Քոլեջի մագիստրատուրայում, Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Եվրասիական հետազոտությունների եւ վերլուծության ինստիտուտի համանախագահն է, Երեւանյան գրասենյակի տնօրենն է: «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է:  Ունի աշխատանքային փորձ հասարակական և մասնավոր ոլորտներում: Ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Վարչապետի մյուս օգնականը՝ Նարեկը, նրա սանիկն է: Նարեկ Ադոնցը Բրյուսելում Հայաստանի դեսպան, նախկին պատգամավոր Ավետ Ադոնցի որդին է: 2011 թվականին եղել է Երևանի քաղաքապետի օգնական,  այնուհետև աշխատել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում, որպես գործադիր տնօրենի խորհրդական, արտաքին կապերի բաժնի պատասխանատու:

*

*