ՀՀ վարչապետն առաջիկայում կմեկնի Մոսկվա

Հանդիպում կունենա Վլադիմիր Պուտինի հետ...
nikol-pashinyan-varchapet-nist2

Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը, որտեղ նա հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին շրջանում շատ է խոսվում հայ-ռուսական հարաբերությունների մասին, բայց այսօրվա իրավիճակը համարում եմ աշխատանքային, որը բնականոն ընթանում է: Մենք շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներում: Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. դա կլինի մեր երրորդ հանդիպումը»,- ընդգծեց Փաշինյանը:

 

 

*

*