Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Պեկին

Պատվիրակության կազմում են արտաքին գործերի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները
lyuqsemburg1

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 12-ին կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն:

Այս մասին նշվում է վարչապետի որոշման մեջ, որը հրապարակված է e-gov.am-ում: Պատվիրակությունը մայիսի 13-ին կայցելի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել, իսկ մայիսի 14-ից 16-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին:

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կայացած մամուլիւ ասուլիսի ընթացքում հայտնել էրոր առաջիկայում պատրաստվում է այց կատարել Չինաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում այդ երկրի ղեկավարության  հետ: ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Չինաստանի նախագահի և վարչապետի հետկմասնակցի «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին:

*

*