Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և հյուրընկալության համար
nikol-pashinyan-saad,-hari

Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրի հետ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սաադ Հարիրիին ջերմ ընդունելության և հյուրընկալության համար. «Սա իմ առաջին այցելությունն է եղբայրական Լիբանան՝ հնագույն քաղաքակրթությունների պատմությամբ լի մի երկիր: Վստահ եմ, որ այս այցը լավագույնս կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ քննարկմանը»:

Սաադ Հարիրին նշել է, որ Լիբանանը բարձր է գնահատում բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը և շահագրգռված է դրա հետագա ամրապնդմամբ:

Կողմերը քննարկել են գյուղատնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետի պաշտոնակատարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի «Ոսկե գրքում»:

*

*