Վարչապետն առաջարկում է կոռումպացվածներին բացահայտել միասին

Հակակոռուպցիոն պայքարը շարունակվելու է ամռանն, ու հասնելու է աշուն. սեպտեմբերին կառավարությունը խորհրդարան կբերի կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմներն ամբողջացնող օրենսդրական փաթեթ:

 

Կառավարությունը ֆինանսներ է խնայում ոչ միայն մեքենաներ կրճատելով. սկսել են կրճատել նաեւ փոխնախարարներիˋ «Այսօր կրճատել ենք էկոնոմիկայի փոխնախարարին, վաղը կրճատելու ենք եւս 3-4-ին»,- ասել ˋ Հովիկ Աբրահամյանը:

Հակակոռուպցիոն պայքարը շարունակվելու է ամռանն, ու հասնելու են աշուն. սեպտեմբերին կառավարությունը խորհրդարան կբերի կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները ամբողջացնող օրենսդրական փաթեթ: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը առանձնացրեց այդ փաթեթի առանցքային կետը՝ սահմանելու են բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման նոր կարգ: Ասաց՝ հակակոռուպցիոն պայքարի տակ հասարակությունը հասկանում է պատիժ ու ձերբակալություն, բայց խնդիրը այլ է.

«Խնդիրը նախ եւ առաջ ամրապնդումն է գիտակցության, որ բոլորն են պատժի ենթակա, եւ անպատժելի ոչ մեկ չկա»:

Հանուն հակառուպցիոն պայքարի արդյունավետության՝ կառավարությունը մտադիր է քրեականացնել ապօրինի հարստացումը, թեպետ դժվար է ապացուցել՝ ով է հարստացել օրինական, ով՝ ապօրինի ճանապարհով.

«Այստեղ անմեղության կանխավարկածի հարց կա »,- նշել է Դավիթ Հարությունյանը:

Թերեւս նույն անմեղության կանխավարկածը չխախտելու նկրտումով՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոնկրետ պատասխան չտվեց Նիկոլ Փաշինյանի խիստ կոնկրետ հարցին:

«Ինքներդ ձեզ եւ ընդհանրապես կառավարության որեւէ անդամի կոռումպացված համարո՞ւմ եք թե՞ ոչ»,- հարց էր ուղղել Փաշինյանը:

Փաշինյանի հարցը վարչապետը համարեց օդից կախված, ասաց՝ փաստեր չկան.

«Դուք որեւէ փաստ ներկայացրե՞լ եք իրավապահ մարմիններին: Հետամուտ եղե՞լ եք որեւէ դեպքի առիթով: Պիտի հիմնավորեք, թե չէ օդից կախված հայտարարություն եք անում»,- ասաց Աբրահամյանը:

Վարչապետը պատգամավորին առաջարկեց կոռումպացվածներին բացահայտել միասին: Առաջարկը տեղում ընդունվեց:

*

*