Կարեն Կարապետյանի վարչապետությունը մեկ տարեկան է

2016 թ-ի սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:
karen-karapetyan-nvagel

Ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:

Կարեն Կարապետյանի կաբինետը ստացավ «տեխնոկրատ» բնորոշումը, որը հետագայում չշրջանառվեց: Նախարարների մի մասը, ու հատակապես նրանք, որոնք նշանակվեցին հենց վարչապետի առաջարկով՝ քաղաքական ու հասարակական կյանքում ամենահայտնիներից չէին:

2017 թվականի մայիսին նա կրկին վերանշանակվեց.  վարչապետի ղեկավարած կառավարությունն իր ծրագրերը կյանքի կոչելու համար ունի եւս մի քանի ամիս՝ մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը:

Ու քաղաքական ինտրիգն այստեղ խորանում է. Հայաստանի կառավարությունը կշարունակի՞ ղեկավարել Կարեն Կարապետյանը, թե կգա 15-րդ վարչապետը:

*

*