Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:
hsbc

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրեն Քրիստոֆեր Դեվիսին: Հանդիպմանը ներկա էին «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը և «HSBC Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արամ Փինաջյանը:

Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է HSBC բանկի հետ արդյունավետ համագործակցությունը և HSBC-ի՝ որպես Հայաստանի բանկային համակարգի առաջատար ներկայացուցիչներից մեկի ներդրումը մեր երկրում բանկային մենեջմենթի մշակույթի զարգացման գործում:

«HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենը գոհունակություն է հայտնել բանկի՝ Հայաստանում ծավալած գործունեությունից, ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությունից և նշել, որ HSBC-ն հետաքրքրված է մեր երկրում գործունեությունն ու ծրագրերն ընդլայնելու հարցում:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

*

*