Վարչապետի հրաժարականը արմատական փոփոխությունների սկիզբ չէ․ քաղաքագետ

Մեզ պետք են համակարգային փոփոխություններ․ Ալեքսանդր Մանասյան
manasyan

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը չի կարծում, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը արմատական փոփոխությունների սկիզբն է:

«Մեզ պետք են համակարգային փոփոխություններ. ոչ հերթապահ ձեւով ընդունված օրենքներն են մեզ օգնելու եւ ոչ էլ կաբինետների դռների վրա անունների փոփոխությունները: Իհարկե, ինձ համար հասկանալի է վարչապետի հրաժարականը, սակայն կարծում եմ`այդտեղ չէ, որ պետք է փնտրել արմատական փոփոխությունների բանալին: Այդ բանալին պահանջում է գիտական իմաստավորում այն հասարակությանը, այն տնտեսակարգին, որի մեջ գտնվում  ենք: Սակայն ցավոք, դա պահանջարկված չէ»,- նշեց քաղաքագետը:

Կառավարության հերթական նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարական տալու մասին:

*

*