Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց — Երկիր Մեդիա

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։
hovik-abrahamyan-meknel-moskva-eatm

Կառավարության այսօրվա նիստում, քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։

«Անկեղծ, իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքներն ունեցան, սակայն հասարակությունը մնաց դեռևս բևեռացված: Հասարակության և կառավարության միասնական ջանքեր են անհաժեշտ։ Դրա համար նոր սկիզբ է պետք, պետք է մտածել բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը»,- ասաց  նա նիստի ավարտին:

Հովիկ Աբրահամյանն ավելացրեց, որ հրաժարական է տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից` Հանրապետության նախագահին հնարավորություն տալով ձևավորել նոր կառավարություն:

Արդեն մի քանի օր է, ինչ մամուլում շրջանառվում են նրա հրաժարականի եւ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին լուրերը։

*

*