Վարչապետն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի խթանումը
varchapet-hndkastan-despan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: 

Վարչապետը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմամբ ու խորացմամբ:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել առևտրատնտեսական կապերի խթանումը և այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:

Իր հերթին, Յոգեշվար Սանգվանը նշել է հայ-հնդկական պատմական կապերի փաստը և հավելել, որ դրանք ունեն զարգացման մեծ ներուժ:

*

*