«Մինչեւ ապրիլ վարչապետի հարց չի քննարկվի». ՀՀԿ

«Մենք ամեն ինչ անում ենք ժամանակին»
karavarutyun-01032018bb

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչև ապրիլ չի պատրաստվում քննարկել վարչապետի, փոխվարչապետերի և նախարարների թեկնածության հարցը: Երե երեկոյան՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Մենք այդ հարցերը կքննարկենք ապրիլի ընթացքում, երբ կգա ժամանակը: Այժմ առկա բոլոր գնահատականները տեսական են»,- նշեց Շարմազանովը:

Նա մամուլի ներկայացուցիչներին կոչ արեց ձեռնպահ մնալ գնահատականներ հնչեցնելուց, որովհետև իրենք այդ հարցը դեռ չեն քննարկել: «Ինչպես ասել եմ, կուսակցությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահը, վարչապետի պաշտոնում կառաջադրի այն թեկնածուին, ով ըստ մեզ և, կարծում եմ, նաև ըստ հանրության, կկարողանա լավագույնս ներկայացնել գործադիրի ղեկավարի սահմանադրական լիազորությունները»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Էդուարդ Շարմազանովը ևս մեկ անգամ շեշտեց, որ որևէ մեկի թեկնածությունը չեն քննարկել: Նրա խոսքով՝ շատերը կարծում են, որ ՀՀԿ-ն դանդաղում է, սակայն շեշտեց, որ իրենք ամեն ինչ անում են ժամանակին:

*

*