ՀՀ վարչապետը հեծանվով գնաց «Ամերիաբանկ»-ի գլխամասային նոր գրասենյակի բացմանը

Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան փողոցով հասավ «Գունազարդ վազք»-ի եզրագիծ
Nikol Pashinyan (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվով անցավ երևանյան ավանդական «Գունազարդ վազքի» երթուղու մի մասով։ Նա իր հեծանվավազքը ներկայացրեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։

Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակից Վազգեն Սարգսյան փողոցով հասավ «Գունազարդ վազք»-ի եզրագիծ, այնուհետև թեքվեց դեպի Խորենացու փողոցի խաչմերուկ և Վազգեն Սարգսյան փողոցի սկզբնամաս, որտեղ նրան դիմավորեց գործարար, մարդասիրական «Ավրորա» մրցանակի համահիմնադիր, «Ամերիաբանկ»-ի խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը։

Նիկոլ Փաշինյանը և Ռուբեն Վարդանյանը կմասնակցեն «Ամերիաբանկ»-ի այդտեղ կառուցված նոր գլախամասային գրասենյակի բացմանը։

*

*