Վարչապետը հորդորել է քայլեր իրականացնել կոռուպցիոն երևույթները վերացնելու ուղղությամբ

2016թ կառավարության վերջին նիստում վարչապետը հնչեցրեց ավանդական հանձնատարականները։
karen-karavarutyun

2016թ կառավարության վերջին նիստում վարչապետը հնչեցրեց ավանդական հանձնատարականները։

Առաջին հանձնարարականները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին: Վարչապետը հանձնարարեց մեխանիզմներ մշակվել, որպեսզի որոշում ընդունողներն ու քաղաքացիները իրար հետ չշփվեն:

Վարչապետը հորդորեց գործուն քայլեր իրականացնել կոռուպցիոն երևույթները վերացնելու ուղղությամբ:

Բացի դրանից, հանձնարարականներ եղան զբաղվածության պետական տեսչությունների գործունեության, նպաստների մշակման վերաբերյալ:

«Ակնկալում ենք ավելի պարզեցված համակարգ, ավելի արդյունավետ գումարների հատկացում: Մենք ստեղծել ենք մի համակարգ, որտեղ աշխատող մարդը ցանկություն չունի աշխատանք փնտրելու, այլ ամեն ինչ անում է, որ հայտնվի սոցիալական նպաստի դաշտում»,- ասաց Կարապետյանը։

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*