Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտություն չի տեսնում հանդիպել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի հետ

...ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակը:
pashinyan-hapk

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտություն չի տեսնում հանդիպել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի։ Այս մասին «Երկիր մեդիա»-ին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ Ստանիսլավ Զասը, մեկնաբանելով հայկական կողմի հետ տարաձայնությունները, հայտարարել է, որ պատրաստ է ՀՀ վարչապետին հարմար ցանկացած ժամանակ այցելել Երեւան ու քննարկել այն խնդիրները, որ Հայաստանը տեսնում է ՀԱՊԿ-ի գործունեության մեջ։

*

*