Գերատեսչությունների ղեկավարների համար դեկտեմբերին կհաստատվի արտակարգ ռեժիմ

Իսկ մինչ այս նախարարաները ներկայցնում են իրենց գերատեսչությունների արած-չարածը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Գործադիրի ղեկավարը կարեւորել է նաեւ հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:

«Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու եւ հաջորդ տարին պլանավորելու համար»,- ասում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Իսկ մինչ այս նախարարաները ներկայցնում են իրենց գերատեսչությունների արած-չարածը: Ծանրաձողին առաջին գլխավոր ֆինանսիստն է մոտեցել: Երկու ամիսների ընթացքում աշխատել են երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2017թ. բյուջեի նախագծի մշակման վրա: Աշխատանքներ են տարել են նաեւ թափանցիկության բարձրացման համար: Արդարադատության նախարարությունն էլ ներդրել է ապօրինի հարստացման եւ կանխիկ գործառնությունների սահմանափակման օրինագծերը: Բարձրագույն կրթության մասին օրենքի փոփխությունն ու ավագ դպրոցների ծրագրերի արմատական բեռնաթափումն էլ իրականցրել է Կրթության եւ գիտության նախարարությունը:

«Յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են փորձնական էլեկտրոնային հեռահաղորդակցման դասընթացներ: Առաջիկա ամիսների ընթացքում այս ուղղությամբ նախատեսվում են արմատական փոփոխություններ»,- նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Ո՞նց ենք անելու, որպեսզի Հայաստանի Հանրապետության երեխան կարողանա տիրապետել երեք լեզվի, ի՞նչպես ենք նրանց բիզնես դասընթաց տալու, ո՞նց ենք անելու, որ գյուղում երեխան չկտրվի կրթությունից»,- հարցնում է Կարեն Կարապետյանը:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ստեղծած հարթակների միջոցով էլ շփվում են բիզնեսն ու պետությունը:

«Մեզ բոլորիս արդյունք է պետք: Ի՞նչ է արվել այս երկու ամսվա ընթացքում, ո՞ր բիզնեսի ձեռքն ենք բռնել, ի՞նչ խնդիր ենք լուծել»,- ասում է վարչապետը:

««Ալռոսա» ընկերության հետ բանակցությունների արդյունքում զգալիորեն ակտիվացել է ադամանդագործության ոլորտը, հնարավոր է դարձել ավելի որակյալ եւ մատչելի հումք ձեռք բերել: Եվս մի քանի կազմակերպությունների ցուցաբերվել է օժանդակություն, որպեսզի առանց խնդիրների մուտք գործեն ԵԱՏՄ շուկա»,- նշել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդերումների նախարար Սուրեն Կարայանը:

Մշակութային հաստատությունները հաջորդ տարի առաձնակի տեսքով են ներկայանալու:

«Մեզ պետք է ոչ ստանդարտ եղանակով սայլը տեղից շարժել: Գաղափարներն այնպես պետք է շրջանառել, որպեսզի բիզնեսը հետաքրքրություն ցուցաբերի մշակույթի ոլորտում»,- ասում է Կարեն Կարապետյանը:

Քաղավիացիան էլ էժան չվերթ իրականացնող ավիաընկերություններին Հայաստան բերելով է զբաղված: Արդյունքն էլ՝ դեկտեմբերից Գյումրի օդակայան չվերթեր իրականացնող ռուսական «Պոբեդան» է: Վարչապետի հանձնարարականները հալած յուղի պես է ընդունել ՊԵԿ-ը:

«Կարճ ժամանակահատվածում հասարակությանը տեսանելի կլինեն կատարված քայլերը թե մաքսային, թե հարկային ոլորտներում: Ընթացքի մեջ է նաեւ ՊԵԿ համակարգում «մեկ պատուհան»-ի ներդրումը՝ համագործակցելով Սննդի անվտանգության պետական տեսչության հետ»,ճ ասում է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Համայնքների խոշորացման ծրագրի արդյունքում միավորվել են 140 բնակավայրեր: Շարունակվում է նաեւ մարզերի զարգացման ռազմավարությունների եւ համայնքների հնգամյա ծրագրերի մշակման գործընթացը:

«Արդեն 4 մարզերից ստացվել են 24 ներդրումային ծրագրեր: Մինչ տարեվերջ ավարտի կհասցվեն  գյուղմթերքների վերամշակման 6 ներդրումային ծրագրեր»,- հայտնում է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Գյուղացուն շարունակում են վճարել խաղողի մթերումից գոյացած պարտքերը: Գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանից Իրան մսաթմերքի արտահանումը կազմակերպելու համար: Առողջապահության գլխավոր պատասխանտուն նախ զեկուցեց օպտիմալացումից: Տնտեսելու են մոտ 2 մլրդ դրամ: Հետո ասաց, որ վերանայվել են դժվարամատչելի ծառայությունների, սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների գները:

«Ի՞նչ ենք ուզում եւ ակնկալում ձեզանից. նախ մաքսիմալ թափանցիկ, բաց, քաշքշուկը քիչ, ոչ մեկին, ում չի հասնում փող՝ չենք տալու, մոտիվացիոն վիճակը, որը ստեղծել ենք, որ մարդն ուզում է սոցիալապես անապահով դառնալ, այդ դաշտը մաքսիմալ պետք է փորձենք կոտրել »,- ասում է վարչապետը:

Վարչապետը կրկին հստակեցրեց իր հանձնարարակները: Թերությունները շտկած նույն կազմով հանդիպելու են արդեն հաջորդ ամիս:

*

*