Վարչապետը ներկա է գտնվել Դիվանագետի օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը

«Ովքեր բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը․․․»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային պատկերասրահում ներկա է գտնվել Դիվանագետի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանը:

Շնորհավորելով դիվանագետներին տոնական օրվա առիթվ՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Վարչապետ ընտրվելով, հենց առաջին օրվանից ես առաջնորդվել եմ այն կանխավարկածով, որ դիվանագետները, դիվանագիտական համակարգը մեր երկրում ամենակայացած պետական համակարգերից է և մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի համակարգն իր կայունությունը, բնականոն գործունեությունն ապահովի: Այս պայմաններում բնականաբար ակնկալում եմ, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները, ընդհանրապես ողջ դիվանագիտական համակարգը պատշաճ ձևով ամբողջ աշխարհում ներկայացնի Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և համոզված եմ, որ պատշաճ մակարդակով համակարգը կծառայի Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Եվ բոլոր դիվանագետները, ովքեր բաց են թողել քաղաքական հեղափոխությանը մասնակցելու պատեհությունը՝ այսօր լավ առիթ ունեն մասնակցելու տնտեսական հեղափոխությանը, լինել տնտեսական հեղափոխության ակտիվիստ՝ բառիս աշխատանքային իմաստով, այսինքն ամբողջ աշխարհում դառնալ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունների և դրանց բովանդակության ներկայացման դեսպանը»:

Ամբողջ ելույթը՝ այստեղ։

*

*