Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի հետ

Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության առաջնահերթություններին
varchaoet-britaniayi-desoan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել տիկին Ֆարնուորթի գործունեությունը և շնորհակալություն հայտնել հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար: Նիկոլ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ նա կպահպանի ամուր կապերը մեր երկրի հետ: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է հարաբերությունների հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարության առաջնահերթություններին, ինչպես նաև Հայաստան-Եվրապական միություն փոխգործակցությանը վերաբերող հարցերի:

*

*