Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ

Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքը
varchapet-argentinayi-despan

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքը և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արգենտինան բարեկամ երկիր է Հայաստանի համար, որի հետ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ վարչապետը  կարևորել է արգենտինական խոշոր ընկերություններից «Կորպորասիոն Ամերիկայի» ներկայացվածությունը ՀՀ տնտեսությունում և հավելել, որ Հայաստանը հետաքրքրված է առևտրատնտեսական կապերի հետագա խորացմամբ:

*

*