«Վարչապետից նախագահ, նախագահից վարչապետ… այս դեժավյուից չե՞ք հոգնել». Արամ Սարգսյան

«Այնպիսի տպավորություն է՝ կարծես ամբողջ Հայաստանը կենտրոնացած է ԱԺ դահլիճում»
Aram-sargsyan

Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի հարցի ընտրության քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Այնպիսի տպավորություն է՝ կարծես ամբողջ Հայաստանը կենտրոնացած է ԱԺ դահլիճում ու դրանից դուրս Հայաստան չկա։ Որևէ մեկը չի խոսում հիմա այն մասին, թե ինչ է կատարվում, կարծես միայն այս դահլիճն է Հայաստանը։ Հայաստանը ելք ունի ու այն ոչ միայն դրսում է, այլև այս դահլիճում։ Եթե մենք դրանից հետևություն չենք անելու, ապա ոչ մի բան չի լինելու»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքը գալիս է իր փորձը երիտասարդներին փոխանցելու, Արամ Սարգսյանն ասաց. «Բա էսքան տարի իշխանության մեջ եք, փոխանցեիք։ Այնքան եք պահեստայինների նստարանը դատարկել, որ Սերժ Սարգսյանի իրավահաջորդը Սերժ Սարգսյանն է։ Այս է այսօրվա իրավիճակը։ Ուզում եմ հարցնել վարչապետից նախագահ, նախագահից նախագահ, հետո էլի նախագահից վարչապետ… այս դեժավյուից չե՞ք հոգնել»,- հետաքրքրվեց Սարգսյանը։

Նա ասաց, որ Սերժ Սարգսյանը ոչ թե ՀՀԿ գործընկերների խնդրանքով է մնում իշխանության, այլ անում է դա, քանի որ ԵԱՏՄ իր ընկերներից ոչ մեկը չի փոխվում։

*

*