Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածուն

«Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանը ստացավ 14 ձայն, իսկ ՀՀԿ-ի թեկնածուն՝ 19 ձայն։
vanadzor-qaghaqapet

Վանաձորի ընտրություններում հաղթեց ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։ Ընդդիմության անդամներից 4-ը փաստորեն քվեարկել էին նրա օգտին՝ չնայած առկա հուշագրին` սատարելու «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։

Ըստ այդմ, «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանը ստացավ 14 ձայն, իսկ ՀՀԿ-ի թեկնածուն՝ 19 ձայն։

Այժմ հուշագրին միացած ուժերը, որոնց մաս էին կազմել «Բարգավաճ Հայաստանը», «Հայկական վերածնունդը» եւ «Լուսավոր Հայաստանը», պետք է պարզեն, թե ովքե՞ր են շեղվել հուշագրից։ Երեք ուժերի ներկայացուցիչներն էլ հայտարարում են, որ վստահ են իրենց անդամների հստակ ընտրությանը։

*

*