Վանաձորում ՀՀԿ-ի վստահված անձը կոտրել է լրագրողի հեռախոսը

Լիլիթ Ղաբուզյանը հայտնեց, որ ՀՀԿ-ի վստահված անձ Կարինե Ավագյանը լրագրողին ասել է, որ չի ուզում`իրեն նկարեն
kotrcvac-herakhos

Yerkir. am— Վանաձորի թիվ 30/47 ընտրատեղամասում միջադեպ է գրանցվել` կոտրել են լրագրող Շողիկ Գալստյանի հեռախոսը:

Yerkir. am-ի հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Ղաբուզյանը հայտնեց, որ ՀՀԿ-ի վստահված անձ Կարինե Ավագյանը լրագրողին ասել է, որ չի ուզում`իրեն նկարեն, լրագրողն էլ պնդել է, որ կատարում է իր աշխատանքային պարտականությունները:

«Վստահված անձի աղջիկը վերցրել է լրագրողի բջջային հեռախոսը, որով նա իրականացրել է նկարահանումը և փախել: Երբ ոստիկանները սկսել են հետապնդել նրան, նա հեռախոսը նետել է գետնին»,- ասաց Ղաբուզյանը:

Նշենք, որ այս պահին ոստիկանները հարցաքննում են լրագրողին:

Ավելի ուշ լրագրողը պատմել է, որ իր հեռախոսը կոտրած կինը շարունակ փորձել է ուղղորդել մարդկանց, ինչի հետևանքով էլ գրավել է իր ուշադրությունը:

*

*