Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ

Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) խմբակցությունները բոյկոտեցին այն։
vanadzor-qaghaqapetaran

tert.am— Վանաձորի ավագանու արտահերթ նիստ պետք է մեկնարկեր ժամը 11։00–ին, սակայն «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) խմբակցությունները բոյկոտեցին այն։

Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում ներառված էին համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու, համայնքապետարանի աշխատակազմի  կանոնադրությունը ընդունելու մասին հարցերը, ինչպես նաև 2017թ-ի բյուջեի նախագիծը։

Պետք է հաստատվեր նաև Վանաձոր համայնքի ղեկավարի աշխատավարձի չափի և աշխատակազմի աշխատակիցների թվաքանակ հաստիքացուցակի մասին հարցերը, ինչպես նաև համայնքի զարգացման քառամյա ծրագրի մասին հարցը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, դիմելով համայնքի ղեկավարին, խնդրել էր տրամադրել Վանաձոր համայնքի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, կազմակերպական կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև համայնքի հնգամյա զարգացման ծրագրի նախագիծն ու համայնքի 2017 թվականի բյուջեի նախագիծը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ավագանիների քանակը 15-ն է, և քվորում ապահովելու համար պետք է նիստին մասնակցեն նաև այլ խմբակցություններից անդամներ։ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները միասին ունեն 18 մանդատ։

 

*

*