Վանաձոր համայնքի ավագանու երկրորդ նիստը կրկին անցել է առանց 3 ուժերի

Նիստին ներկա են եղել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկայացնող թվով 15 ավագանու անդամները:
vanadzor-qaghaqapetaran
Վանաձոր համայնքի ավագանու երկրորդ նիստը կրկին անցել է առանց Լուսավոր Հայաստան, Բարգավաճ Հայաստան ու Հայկական Վերածնունդ կուսակցությունների խմբակցությունների ավագանու անդամների: Նիստին ներկա են եղել ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ներկայացնող թվով 15 ավագանու անդամները:
Նիստի սկզբում քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու ներկա ավագանու անդամները շնորհավորել են ՀՅԴ խմբակցությունը ներկայացնող Արմենուհի Կյուրեղյանին Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ: Օրակարգային հարցերից մեկով ավագանու անդամները հաստատել են համայնքային ենթակայությամբ գործող գրադարանների ու մարզադպրոցների աշխատողների հաստիքացուցակը:
Ընդհանուր առմամբ գրադարանների ու մարզադպրոցների աշխատակիցների կրճատումների հաշվին խնայված գումարը կկազմի 55 մլն դրամ: Քաղաքապետի փոխանցմամբ՝ ուսումնասիություններն առաջիկայում շարունակվելու են նաեւ համայնքային ենթակայության մյուս հիմնարկություններում:

*

*