Վալերի Օսիպյանն ազատման դիմում է գրել. Aysor.am

Այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել:
pashinyan-osipyan2

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն, ըստ Aysor.am-ի աղբյուրների, ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

Հիշեցնենք, որ նա հրաժարական էր տվել ՀՀ ոստիկանապետի պաշտոնից, ինչից հետո նրան նշանակել էին վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն Օսիպյանը նշանակման հաջորդ օրը արձակուրդ էր վերցրել։

Իսկ այսօր լրացել է արձակուրդի ժամկետը, սակայն Օսիպյանն աշխատանքի վերադառնալու փոխարեն ազատման դիմում է ներկայացրել:

 

*

*