«Հարգանքով ենք վերաբերվում խաղաղ ցույցերին». Վահրամ Բաղդասարյան

Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում
vahram-baghdasaryan

Մենք մեր բնական գործընթացը պետք է շարունակենք. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն` անդրադառնալով ընդդիմադիրների` ԱԺ շենքը շրջափակելու հայտարարությանը:

«Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում, հատուկ նիստը կկայացվի և կաշխատենք մինչև օրակարգը սպառելը»,- ասաց նա։ Խոսելով այսօր առավոտից Երևանի կենտրոնական փողոցների փակ լինելու մասին՝ Բաղդասարյանն ասաց, որ հեշտությամբ է հասել աշխատանքի և որ իր ճանապարհը Պռոշյան փողոցով է, և այն բաց է եղել: Միևնույն ժամանակ նա նշեց, որ ընդդիմության այս բողոքի ակցիաները քաղաքական գործընթաց են:

«Հարգանքով ենք վերաբերվում խաղաղ ցույցերին»,- ասաց նա, ապա հավելեց, որ մնացածը իրավապահների գործն է: Նա խուսափեց այդ ակցիաներին գնահատականներ տալուց: «Սա քաղաքական պրոցես է։ Ժողովրդավարության հաստատման ձև, որ յուրաքանչյուր անհատ, քաղաքական ուժ իր ազատ խոսքի ձայնը կարող է ունենալ և մենք հարգանքով ենք վերաբերում»,- ասաց նա։

 

*

*