Սյունիքի մարզպետ նշանակվեց Վահե Հակոբյանը

Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին, ով գտնվում էր նիստերի դահլիճում և մաղթեց էֆեկտիվ աշխատանք
vahe-hakobyan

tert.am— Կառավարության նիստին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Կառավարության որոշումը Նախագահի կողմից հաստատվելուց հետո ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց նոր որոշում:

Դավիթ Լոքյանն ասաց. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Վահե Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին, ով գտնվում էր նիստերի դահլիճում և մաղթեց էֆեկտիվ աշխատանք. «Շնորհավորում եմ և ցանկանում էֆեկտիվ աշխատանք: Մենք հույսեր ենք կապում, որ դուք նոր մշակույթ կբերեք տարածքային կառավարման մեջ»:

*

*