ԲՀԿ-ում խմորումները կուսակցության ֆինանսական պատասխանատուի պատճառով են

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարված Վահան Բաբայանը չի բացառել նաեւ կուսակցությունը լքելու հնարավորությունը։
vahan-babayan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակի պաշտոնից հրաժարված պատգամավոր Վահան Բաբայանը չի բացառել նաեւ կուսակցությունը լքելու հնարավորությունը։

«Այս պահին ես քննարկում եմ իմ համակիրների ու կուսակցական ընկերների հետ, երբ կունենամ վերջնական որոշում՝ կհրապարակեմ: Բայց, ամենայն հավանականությամբ, ես կլքեմ ԲՀԿ-ն»,- ասել է Վահան Բաբայանը:

Ներկուսակցական տարաձայնությունները գնալով թեժանում են, եւ որոշ լուրերի համաձայն, ԲՀԿ-ում խմորումները հրահրվում են կուսակցության ֆինանսական հարցերով պատասխանատու Աբրահամ Մանուկյանի կողմից։

Ի դեպ, վերջինս լրագրողների այն հարցին, թե ԲՀԿ-ում անառողջ մթնոլո՞րտ է, պատասխանել է. «Տարաձայնությունները միշտ էլ կլինեն, լինելու են, քանի դեռ կուսակցությունը հստակ իր ապագայի ճանապարհացույցը չի կազմել»։

Կուսակցության մեկ այլ անդամ՝ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, որն իր հայտարարություններում քննադատել է ԲՀԿ-ն քայքայելու փորձեր անող կուսակիցներին, այսօր հանդիպելու է լրագրողների հետ։

*

*