ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատար է նշանակվել — Երկիր Մեդիա

ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատար է նշանակվել

Վաղինակ Սարգսյանը զբաղեցնում էր Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը
vaxinak-sargsyan3 (1)

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 11-ին ստորագրել է հրամանագիր Վաղինակ Սարգսյանին Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար նշանակելու մասին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Ավելի վաղ Վաղինակ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի, ապա` Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարի պաշտոնը:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Աբրահամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

 

*

*