Ուրուգվայն աջակցում է Մինսկի խմբի շրջանակում տեղի ունեցող բանակցություններին․ Ուրուգվայի ԱԳՆ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռոդոլֆո Նին Նովոայի հետ
urugvay-agn-zohrab-mnacakanyan

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային դինամիկան պահպանվում է»,-Ուրուգվայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ նախատեսվում է հանդիպումների շարունակություն, դինամիկայի առումով բավական ակտիվ ենք, մոտեցումը չի փոխվելու:  Թեեւ առաջիկա հանդիպումների վերաբերյալ ժամկետներ նախարարը դեռ չի հայտնում, մինչեւ դրանք համաձայնեցված չլինեն համանախագահների եւ Բաքվի հետ:

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրի արտգործնախարարն էլ ընդգծել է, որ Ուրուգվայը խաղաղասեր երկիր է: Ռոդոլֆո Նին Նովոան հայտնել է, որ Զոհրաբ Մնացականյանը շատ պարզ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Իսկ Ուրուգվայն աջակցում է այն բանակցություններին, որոնք տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակում:

Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանը հաճախ ճնշումների միջոցով փորձում է կանխել տարբեր երկրների եւ Արցախի միջեւ հարաբերությունների որոշակի զարգացումը, արդյոք Ուրուգվայը նույնպես զգում է այդպիսի ճնշումներ, Ռուդոլֆո Նին Նովոան ընդգծել է՝ Ուրուգվայը մի երկիր է, որն անկախ է ու ինքնիշխան:

 

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*