Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Հայաստանի կառավարությունում կայացած բանակցություններից հետո․․․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Հայաստանի կառավարությունում կայացած բանակցություններից հետո հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան— Մեծարգո պարոն նախագահ,
լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,
տիկնայք և պարոնայք,

Ես անչափ ուրախ եմ ողջունել նախագահ Տուսկին Հայաստանում: Համեմատաբար կարճ ժամանակահատվածում ես մի քանի առիթ եմ ունեցել հանդիպելու պարոն Տուսկին: Մեր բոլոր շփումները շատ տպավորիչ են եղել՝ անցնելով բարեկամության և կառուցողական երկխոսության մթնոլորտում:

Այսօր ևս մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում: Անդրադարձանք Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի: Մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այսպես կոչված, սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ:

Ես վերահաստատեցի օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը:

Հանդիպման ընթացքում ես նաև խոսեցի Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ մեր ներկայիս գործադրած ջանքերը: Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարևորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում՝ ԵՄ աջակցությունը և հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության և գաղափարական զորակցության համար:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*