Տուսկն ու Յունկերը շնորհավորել են Փաշինյանին

«Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Ձեզ բարեփոխումների օրակարգի իրականցման գործում»:
tusk-yunker

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը համատեղ ուղերձ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ցանկանում ենք շնորհավորել դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ձեր քաղաքական դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ընտրություններն անցկացվեցին հիմնարար ազատությունների հարգանքի պայմաններում և վայելում են հանրային լայն վստահություն: Դուք Հայաստանի քաղաքացիներից ստացել եք բարեփոխումներ կատարելու ուժեղ մանդատ: Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Ձեզ բարեփոխումների օրակարգի իրականցման գործում:

Հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, որը 2019թ. կնշի իր գործունեության տասնամյակը: Լիահույս ենք նաև, որ նոր թափով կշարունակեք ջանքերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման ուղղությամբ»: 

*

*