Թուրքմենստանը կարեւորում է ՀՀ-ի հետ համագործակցության հետագա զարգացումը

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Թուրքմենստան:
karapetyan-turqmenstan

Վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Թուրքմենստան: Նրան ընդունել է այս երկրի նախագահը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդով նշել է, որ վերջին տարիներին հայ-թուրքմենական փոխհարաբերություններն աչքի են ընկնում առաջընթացով եւ ավելացրել, որ նման պաշտոնական փոխայցերը նպաստում են հարաբերությունների զարգացմանը տարբեր ուղղություններով:

Թուրքմենստանը շահագրգռված է եւ կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումն ուղղված փոխշահավետ ծրագրերի իրականացմանը տարբեր ոլորտներում:

«Ունենք փոխգործակցության մեծ ներուժ եւ պատրաստ ենք քննարկել Ձեր առաջարկներն ու գաղափարները», — ասել է Թուրքմենստանի նախագահը: Բարձր գնահատելով հայ-թուրքմենական երկկողմ հարաբերությունների մակարդակը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն չի համապատսախանում տնտեսության ոլորտում առկա համագործակցությանը:

«Այցի նպատակն է հանգամանորեն քննարկել տնտեսական համագործակցության տարբեր հարցեր ու նախագծեր, որոնք թույլ կտան ակտիվացնել տնտեսական փոխգործակցությունը, ավելացնել առեւտրաշրջանառության ծավալները՝ օգտագործելով առկա մեծ ներուժը»,- նշել է Կարապետյանը: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել ապրիլին՝ Երեւանում, աշխատանքային խմբերի մակարդակով:

*

*