Թուրքիան Հայաստանից պահանջում է ազատ արձակել հայ-թուրքական սահմանը հատած տղային

Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որի մեջ եղել է ․․․
sahman

Թուրքիայի ոստիկանությունն Ինտերպոլի միջոցով դիմել է Հայաստանի համապատասխան մարմիններին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել հուլիսին հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա տղային: Տեղեկությունը հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզ»-ը:

Ումութ Ալի Օզմենն իր ընտանիքի հետ ապրում էր Կարս նահանգի Աքյաքա շրջանում, իսկ ձերբակալվել է, լրատվամիջոցի պնդմամբ, երբ նախիրը պահելուց հատել է սահմանը: «Հետաքրքրասեր երեխա էր, եւ կարծում եմ՝ անցել է սահմանն իր ընկերների հետ գրազ գալուց հետո»,- Կարսի նահանգապետի խոսքն է մեջբերում լրատվականը:

Հիշեցնենք, որ հայկական կողմի հաղորդմամբ՝ ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Գյումրու սահմանապահ ջոկատի տեղամասում ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձի ժամանակ: Իսկ սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որի մեջ եղել է պետական սահմանի ինժեներական կառույցների եւ պատնեշների լուսանկարներ եւ տեսանյութեր: «Հյուրիեթ դեյլի նյուզ»-ը հայտնում է, որ հայկական կողմը Թուրքիայի իշխանություններին տեղեկացրել է, որ տղան դատարանի առաջ կկանգնի:

*

*