Թուրքիան դատապարտել է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

...կապ տեսնելով դրա և Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերի կողմից անցկացված «Խաղաղության ակունք» օպերացիայի միջև
chavushoghlu-lxh

Թուրքիան դատապարտել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ կապ տեսնելով դրա և Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերի կողմից անցկացված «Խաղաղության ակունք» օպերացիայի միջև։

«Նրանք, որոնց ծրագրերը ձախողվել են, դիմում են հնացած բանաձևերին։ Շրջանակները, որոնք հավատում ենք, թե այս կերպ կարող են վրեժխնդիր լինել, սխալվում են: Քաղաքական նպատակներով պատմությունն օգտագործելու այս ամոթալի որոշումը առոչինչ է մեր կառավարության և ժողովրդի համար»,-իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

*

*