Թուրքիայի ԱԳ նախարարը հայ եկեղեցականներին խորհուրդ է տվել համբերել

Հանդիպմանը մասնակցել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:
turqia-agn-ateshyan

Վատիկանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Շահե Անանյանը փետրվարի 4-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:

Հանդիպմանը մասնակցել է Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Հանդիպմանը քննարկվել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը: Պատրիարքարանից արված հաղորդագրության մեջ նշվում է, որ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում անկեղծ խոսակցություն է ծավալվել, որի ընթացքում ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտնել է, որ պետությունը հետաքրքրված է պատրիարքի ընտրության խնդրով և հետևում է զարգացումներին: Նա ասել է նաև, որ լուծման հասնելու համար պետք է համբերատար լինել:

*

*