Թուրքագետ. «Բանակցային գործընթացում առաջիկայում կտրուկ փոփոխություններ չեն լինի»

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ Գերտերությունների ուշադրությունը սիրիական հակամարտության կարգավորմանն է ուղղված»
Ruben-Safrastyan

Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առաջիկայում կտրուկ փոփոխություններ չեն լինի, քանի որ գերտերությունների ուշադրությունը սիրիական հակամարտության կարգավորմանն է ուղղված, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է թուրքագետ՝ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մեծապես պայմանավորված է Թուրքիայի հրահրմամբ, սակայն այժմ Թուրքիայի ուշադրության կենտրոնում Սիրիայի հարցն է:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական զարգացումներին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ ԱՄՆ-ն սրում է իրավիճակը Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում Առաջիկայում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը մեծապես կախված է նաեւ նրանից, թե Ռուսաստանն ու Իրանը որքանով պատրաստ կլինեն գնալու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրմանը:

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*