Բեջի Կաիդ էլ Սեբսին Արմեն Սարգսյանին հրավիրել է Թունիս

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում․․․
armen-sargsyaneji-beji-kayid-tunis

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում գագաթաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ:

Նա հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հաջորդ գագաթաժողովը հյուրընկալող երկրի՝ Թունիսի Հանրապետության նախագահ Բեջի Կաիդ էլ Սեբսիի հետ: Հանդիպմանը երկու երկրների նախագահները կարևորել են երկկողմ փոխգործակցության խորացման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացումը:

Թունիսի նախագահն Արմեն Սարգսյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել իր երկիր։

Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է նաեւ Կոսովոյի, Գամբիայի նախագահների, Վիետնամի փոխվարչապետի հետ։

*

*