«Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն». Գագիկ Ծառուկյան

«Առանց Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլի» պատգամավորներից շատերը խորհրդարանում չէին լինի...»
gagik-tsarukyan-aj-7rd-arajin-nist2 (1)

«Մենք ինչ ասում ենք, շփվում ենք ժողովրդի հետ, գիտենք ինչ ենք ասում: Մենք դա զգում ենք, մեր ձեռքը պուլսի վրա ա»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան իրենց ներկայացրած նախագծերի խորհրդարանական մեծամասնության տված որակումների:

Նա կրկնեց Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, որ առանց Նիկոլ Փաշինյանի, «Իմ քայլի» պատգամավորներից շատերը խորհրդարանում չէին լինի:

Ինչ վերաբերվում է«Առինջ մոլի» ստուգումներին, Ծառուկյանը նշեց, որ այն  համարում է ոչ թե ի վնաս իրեն, այլ ի վնաս ժողովրդի, տնտեսության, փոքր ու միջին բիզնեսի.

«Ծառուկյանին ոչ մի բան չեն կարա անեն»:

Նրա հավաստմամբ՝ 3 տարի վաճառականներից վարձավճար չեն վերցնում, մարդիկ մի խաղալիք վաճառելով են ապրում:

Հարցին՝ իսկ ուզո՞ւմ են Ծառուկյանին ինչ-որ բան անել, ԲՀԿ առաջնորդը ծիծաղով պատասխանեց և կրկնեց, որ իրեն ոչինչ չեն կարող անել:

*

*