«Ծառուկյան» խմբակցությունը մնում է խորհրդարանական ընտրությունները մայիս-հունիսին անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությանը

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը վստահեցնում է...
tsarukyan-dashinq-bhk33 (1)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը վստահեցնում է՝ իրենց խմբակցությունը մնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները մինչ մեկ տարում անցկացնելու՝ կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ ընդունված պայմանավորվածությանը:  Մելքումյանն այս մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք մնում ենք մեր տեսակետին՝ նրան, ինչ պայմանավորվել էինք կառավարության ծրագրի ձևակերպման ժամանակ, որ մինչև մեկ տարում՝ մայիս-հունիսին պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Այս ժամանակը հարաբերական չէ, կան արգումենտներ»-,-ասաց Մելքումյանը:

Նա նշեց՝ քաղաքական ուժերին պետք  է որոշակի ադապտացիոն շրջան, որպեսզի պատրաստվեն ընտրություններին:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդարանում անցկացված բանակցություններին՝ նա նշեց, որ հնչեցին փաստարկներ, հակափաստարկներ, բոլորը քննարկվեցին: «Բայց կառավարությունը մնաց իր տեսակետին, որ արտահերթ ընտրությունները նախապատրաստվում է անել դեկտեմբեր ամսին»,- ասաց պատգամավորը ու հավելեց՝ որևէ պայմանավորվածություն չի եղել այդ քննարկման ժամանակ, եղել է պարզապես քննարկում:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունը ՀՀԿ հրավերով հոկտեմբերի 2-ին ժամը 19:30-ի հրավիրված արտահերթ նիստում ընդունվեց 67 կողմ ձայնով: Կողմ էին քվեարկել պատգամավորներ ՀՀԿից, «Ծառուկյան դաշինքից» և ՀՅԴից: Ընդունված փոփոխությամբ, եթե ԱԺ պատգամավորների համար խոչընդոտող հանգամանքներ լինեն նիստին մասնակցելու համար, ապա ԱԺ նախագահը կարող է նիստը հետաձգել

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները