ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայաստանի 6 մարզի 14 համայնքում մարտի 11-ին կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ:
kyh

Հայաստանի 6 մարզի 14 համայնքում մարտի 11-ին կայացել են համայնքի ղեկավարի ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները:

Կոտայքի մարզի Հացավան համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ԲՀԿ-ական Շավարշ Սարգսյանը (196 ձայն):

Արագածոտնի մարզի Դդմասար համայնքում ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Ռաշիդ Օսեյանը (35 ձայն):

Արարատի մարզի Եղեգնավան համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` անկուսակցական Հովսեփ Ղազարյանը (540 ձայն)։

Արարատի մարզի Դարբնիկ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է առաջադրված միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Դավիթ Գզիրյանը (549 ձայն)։

Արարատի մարզի Զորակ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Մանուկ Մալոյանը, ով ևս առաջադրված միակ թեկնածուն էր (561 ձայն)։:

Արարատի մարզի Խաչփար համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Ղազար Մարտիրոսյանը  (819 ձայն)։

Արարատի մարզի Հայանիստ համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Բալաբեկ Սարկիսյանը (635 ձայն)։

Արարատի մարզի Նիզամի համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Հարութին Կարապետյանը (310 ձայն)։

Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Արման Թադևոսյանը։ Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր երեք թեկնածու` ՀՀԿ-ական Արմեն Գևորգյանը, ՀՀԿ-ական Արման Թադևոսյանը և անկուսակցական Արսեն Ղահրամանյանը: Ընդհանուր առմամբ՝ քվեարկությանը մասնակցել է 989 ընտրող, որից 382-ը կողմ է քվեարկել Արմեն Գևորգյանի, 391-ը` Արման Թադևոսյանի, 182-ը` Արսեն Ղահրամանյանի օգտին:

Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը (543 ձայն)։

Արարատի մարզի Սիս համայնքի ղեկավար է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն` ՀՀԿ-ական Արսեն Եղյանը (402 ձայն)։

Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Էդվարդ Միրզոյանը, ով առաջադրված միակ թեկնածուն էր (315 ձայն)։

Լոռու մարզի Լեռնավան համայնքի ղեկավար է ընտրվել ՀՀԿ-ական Վաչագան Վարդանյանը (481 ձայն)։

Ամենամրցակցայինը եղել է Լոռու մարզի Դեբետ համայնքի ղեկավարի ընտրությունը: Դեբետ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու` անկուսակցական Աշոտ Ղազարյանը, ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանը, ՀՀԿ-ական ինքնաառաջադրված  Կամո Պետրոսյանը և ՀՅԴ-ական Արայիկ Սարգսյանը: Քվեարկությանը մասնակցել է 655 ընտրող, որից 153-ը կողմ է քվեարկել անկուսակցական Աշոտ Ղազարյանի, 86-ը` ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանի, 134-ը` ՀՀԿ-ական Կամո Պետրոսյանի և 107-ը ՀՅԴ-ն ներկայացնող Արայիկ Սարգսյանի օգտին: Դեբետ համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Աշոտ Ղազարյանը:

*

*