Երեւանում ընտրություններն ավարտվեցին

Ուղիղ ժամը 20։00-ին փակվել են 10 ընտրատարածքում գործող 474 ընտրատեղամասերը:
yntrutyun

Ավարտվեցին Երեւանի ավագանու ընտրությունները։ Ուղիղ ժամը 20։00-ին փակվել են  10 ընտրատարածքում գործող 474 ընտրատեղամասերը: Քիչ անց ընտրական տեղամասերում կսկսվի ձայների հաշվարկման գործընթացը:

Ժամը 17։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 34.52 %-ը:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են երկու կուսակցություն՝ ՀՀԿ-ն և «Երկիր ծիրանի»-ն և մեկ կուսակցությունների դաշինք՝ «Ելք»-ը:

Ամենաակտիվը ընրություններին մասնակցել են Նորք-Մարաշ վարչական շրջանում՝  42.13 տոկոս:

Ամենացածր մասնակցությունը` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝  27.6 տոկոս:

Մայիսի 15-ին, ժամը 20:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի Երևանի ավագանու ընտրությունների նախնական տվյալները:

*

*