Այսօր ՏԻՄ ընտրություններ են

Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կանցկացվի ավագանու անդամի արտահերթ ընտրություն:
yntrutyun

Այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի մարզերի թվով 19 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են։  Իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում՝ ավագանու անդամի արտահերթ ընտրություն:

Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի եւ 10 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

*

*