Եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը. Տիգրան Ուրիխանյան

Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները:
urikhanyan

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները:

«Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը:Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք`քիչ չի թվա, և շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաև «Ճշմարտության պահը» հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ,որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա:
Առջևում երկար ճանապարհ ունենք, վաղվա օրը լի է հաղթանակներով…»,-գրել է նա:

*

*