Մոտ ժամանակներս ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ նոր համաձայնագիր կարող է ստորագրվել

«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի»,-ասել Է Տ. Սարգսյանը:
Tigran-Sargsyan-qnnarkum

Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիրը կարող Է ստորագրվել մոտ ժամանակներս: Այդ մասին Բեռլինում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի»,-ասել Է նա:

«Հայաստանի դիրքորոշումը միշտ Էլ այն Է եղել, որ մենք պետք Է աշխատենք ինչպես ԵՄ-ի, այնպես Էլ Եվրասիական տնտեսական միության համար: Մենք չպետք Է հակադրենք այս երկու վեկտորները»,-նշել Է Տիգրան Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը եւ ԵՄ-ն հարկադրված Էին նոր համաձայնագրի շուրջ վերստին սկսել աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակն արգելափակվել Էր Բրյուսելի կողմից: «Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտ դարձավ, ուստի մենք վերագործարկեցինք գործընթացը»,-պարզաբանել Է նա:

*

*