Վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար որևէ հիմքի վկայակոչում անհրաժեշտ չէ. Տ. Մուկուչյան

Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված է վերջնաժամկետ
tigran-mukuchyan

Վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար որևէ հիմքի վկայակոչում անհրաժեշտ չէ, այսինքն` ուղղակիորեն կարելի է պահանջել վերահաշվարկ: Այս մասին լրագրողներին հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ըստ նրա` վերահաշվարկի դիմում կարող է ներկայացնել վստահված անձը, թեկնածուն, որոնք ներկա են եղել տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ, և հանձնաժողովի անդամը, որը ներկայացրել է հատուկ կարծիք քվեարկության արդյունքների վերաբերյալ և այն արձանագրել:

«Որևէ լրացուցիչ հիմնավորում այդ դիմումների համար, ինչպես նաև ապացույցների ներկայացման անհրաժեշտություն չկա: Ըստ էության` երբ արդեն կլրանա ժամկետը, մենք կամփոփենք ու կներկայացնենք, թե քանի դիմում ենք ստացել վերահաշվարկի պահանջով: Ընտրական օրենսգիրքը սահմանում է հստակ ժամկետներ, կանոնակարգումներ վերահաշվարկի աշխատանքի իրականացման համար: Բնականաբար, այդ ժամկետները պետք է հաշվի առնվեն, սակայն աշխատանքը կկազմակերպվի այն ժամկետներում, որպեսզի որևէ մեկի մոտ քվեարկության արդյունքները կասկած չհարուցեն»,-ասաց Մուկուչյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված է վերջնաժամկետ` ընտրության արդյունքներն ամփոփելուց հետո 5-րդ օրը:

*

*