Տիգրան Մուկուչյանը հնարավոր է ղեկավարի նոր ԿԸՀ-ն

Մեծ է հավանականությունը, որ Տիգրան Մուկուչյանը կղեկավարի նաեւ նոր ձեւավորվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
mukuchyan

Մեծ է հավանականությունը, որ Տիգրան Մուկուչյանը կղեկավարի նաեւ նոր ձեւավորվող Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Փոփոխված Սահմանադրությամբ ԿԸՀ-ի ձեւավորման գործառույթը տրված է Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին, որի առաջարկած թեկնածուներին, պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով, 6 տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը: Պետաիրավական հանձնաժողովում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն առաջարկել են 7 թեկնածություն: Նրանք բոլորը այսօր գործող Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներն են:

Սեպտեմբերի 24-ի նիստում պետաիրավական հանձնաժողովը կքննարկի նրանց թեկնածությունները, կընտրի ԿԸՀ նախագահի թեկնածու, եւ կներկայացնի Ազգային ժողովին: Իսկ լիագումար նիստում նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձեւավորման հարցը կքննարկվի մինչեւ նոյեմբերի 1-ն է:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը իր վերընտրվելու հնարավորության մասին չի խոսել:

«Ժամանակը ցույց կտա: Ես կարծում եմ, որ պետք է սպասել: Առաջադրումները սեպտեմբերի 15-ին ավարտվել են, կլինեն բաց գործընթացներ, կտեսնենք, թե ում կընտրեն: Շատ ժամանակ չի մնացել. հնարավոր է, որ հաջորդ խորհրդարանական քառօրյայում այդ հարցը արդեն քննարկվի: »,- ասել է նա:

*

*